

| Գլխավոր | Մեր մասին | |
![]()
|
Պատմություն “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” սոցիալական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2003 թվականի փետրվարին մի խումբ մարդկանց կողմից, ովքեր մտահոգված էին Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով և ցանկանում էին մեղմացնել ՄԻԱՎ համաճարակի ազդեցությունը այդ մարդկանց և նրանց ընտանիքների վրա:
Տեսլականը Հասարակություն, որտեղ ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու միտքը զարմանք չի առաջացնի:
Առաքելությունը և նպատակները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակի բարձրացում` ինքնօգնության և փոխօգնության շարժման հզորացման, ՄԻԱՎ դրական հանրույթի համախմբվածության և մասնագիտացման բարձրացման, սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության ցուցաբերման, ինչպես նաև բուժման, ախտորոշման և կանխարգելման համընդհանուր մատչելիության բարձրացման միջոցով: Մեր նպատակն է` բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բոլոր բաղադրիչները:
Ծառայություններ և գործունեություն “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” կազմակերպությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամներին և իրականացնում է հետևյալ միջոցառումները. ü “Հավասարը-հավասարին” խորհրդատվության տրամադրում ü Սոցիալական աջակցության ցուցաբերում ü Հոգեբանական աջակցության ցուցաբերում ü Հոգևոր աջակցության ցուցաբերում ü Իրավական հարցերի շուրջ խորհրդատվության տրամադրում ü Շահերի պաշտպանություն տարբեր հաստատություններում ü Մարդասիրական օգնության տրամադրում. սնունդ, հագուստ, դպրոցական պարագաներ ü Բուժման կարգապահության ապահովելուն ուղղված միջոցառումներ ü Փոխօգնության խմբերի հանդիպումների իրականացում ü Վարժանքներ և այլ կրթական նախաձեռնություններ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների, կազմակերպության անդամների և բնակչության լայն շրջանակների համար ü ՄԱԻՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանն ուղղված հանրային միջոցառումների և ԶԼՄ-ների հետ աշխատանքների իրականացում ü Թեմատիկ ամսագրի և տեղեկատվական նյութերի մշակում և տարածում ü Խորհրդատվության տրամադրում թմրամիջոցներից կախվածության հարցերի վերաբերյալ:
Անդամներ և աշխատակիցներ Այժմ կազմակերպությունը ունի 35 անդամ, որոնցից 21 ներկայացնում են ՄԱԻՎ-ով ապրող մարդկանց հանրույթը: Գենդերային հավասարությունը պահպանելու և կանանց խրախուսելուն ուղղված շարունակական քայլերի շնորհիվ մենք հասել ենք նրան, որ մեր անդամների 54% կանայք են, իս վճարվող աշխատակիցների շրջանում կանանց տոկոսը հավասարվում է 65-ի:
Աշխարհագրություն “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” կազմակերպությունը իր զարգացման ուղղություններում կարևոր տեղ է տալիս աշխարհագրության ընդլայմանը: Ծառայությունների մատչելիությունը ըստ մարզերի կարող եք տեսնել այստեղ:
Կառուցվածք Կազմակերպության կառուցվածքը հաստատվել է “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ-ի անդամների ընդհանուր ժողովի կողմից 2007թ. Մարտի 23-ին: Համաձայն այդ որոշման հիմնվել է որոշում կայացնող մարմին` Տարածաշրջանային ներկայացուցիչների խորհուրդ, որտեղ կան 5 անդամ Երևանից, Լոռու, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից: Նման կառուցվածքը հնարավորություն է տալիս հավասարապես արտացոլել բոլոր բնակավայրերում ապրող շահառուների կարիքները և անդրադառնալ դրանց կազմակերպության գործունեության մեջ:
|
|
![]() |
||
|
|