Գլխավոր Միջոցառումներ  

2010

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն

Լույսեր անհամար, մարդու իրավունքների համար

2010 թ-ի մայիսի 16-ին ժամը 18:00-ին` Թամանյանի արձանին կից պուրակում մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված 27-րդ միջազգային մոմավառության արարողությունը: Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մոմավառության արարողություն, «Կրճատենք Տարածությունը» ակցիան, կարվեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի «Քվիլթ»:


«Եթե հասարակությունն այսքան անտարբեր չլիներ համաճարակի ու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, մահվան գրանցված 207 դեպքի փոխարեն մենք այսօր կարձանագրեինք զգալիորեն ավելի քիչ դեպքեր: Շատերի մոտ ՄԻԱՎ վարակն ախտորոշվում է արդեն ՁԻԱՀ-ի փուլում, երբ մարդկանց կյանքը փրկելը շատ ավելի դժվար է: Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ վախենում են խտրականությունից ու հրաժարվում դիմել հետազոտության», - իր խոսքում նշեց միջոցառման կազմակերպիչներից Հովհաննես Մադոյանը:


«Այսօր կարված Քվիլթը խորհրդանշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը: Նրանցից շատերը մեր ընկերներն էին: Մենք չենք մոռանում, որ ռիսկի խմբում կարող է լինել ցանկացած մարդ, մենք չենք մոռանում, որ այս խնդիրը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին, և որ միայն համատեղ ջանքերով կարելի է նվազեցնել մահվան դեպքերի գրանցումը»,- մատնանշեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:


«Այն երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է, զգալիորեն նվազել է ՄԻԱՎ վարակի տարածումը: ՄԻԱՎ-ի կանխար•ելման լուրջ խոչընդոտ է հանդիսանում խտրականությունը, անհարգալից վերաբերմունքն ու անտարբերությունը»,- ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

 

Միջոցառման լուսանկարները կարող եք բեռնել այստեղից:

Մեր մասին

Նորություններ

Ծրագրեր

ՄԻԱՍԻՆ

Նկարներ

Միջոցառում

Ինֆո կենտրոն

Գործընկերներ

Անձնակազմ

Հղումներ

Մրցույթներ

Աշխատանք

Կապվել