

| Գլխավոր | "ՄԻԱՍԻՆ" ամսագիր | |
|
Սկսած 2007 թվականից ՄԱԿ-ի գործակալությունների աջակցությամբ “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” հասարակական կազմակերպությունը մշակում և տպագրում է “ՄԻԱՍԻՆ” ամսագիրը: Ամսագրի նպատակն է ներկայացնել ընթերցողին ՄԻԱՎ-ով կյանքի տարբեր կողմերը: Մեր ամսագիրը տարբերվում է այլ ամսագրերից նրանով, որ չունի հարակալում, այլ առանձնանում է գունային տարբերակներով: Նման մոտեցումը մենք ընտրել ենք այն պատճառով, որ “ՄԻԱՍԻՆ”-ը չունի “հին” կամ “նոր”, “առաջին” կամ “վերջին” համարներ: Բոլոր համարների նյութերն էլ արդիական են, ինչպես նաև հանդիսանում են մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը: Վերջին համարում տեղ գտած նյութերը. ü ՄԻԱՍԻՆ պայքարենք խարանի դեմ. ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի ուղերձը ü Խտրականության և խարանի մթնոլորտը պետք է վերանա... Հարցազրույց “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանի հետ ü 7 առասպել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին. այս բաժնում փորձ է կատարվել անդրադառնալ ՄԻԱՎ վարակի մասին առավել տարածված մտածածին պատկերացումներին և ներկայացնել իրականությունը ü ՄԻԱՎ-ի հիմնախնդիրը` լրագրողների աչքերով. լրագրողները ՄԻԱՎ համաճարակի դեմ պայքարի նոր ուղիներ են փնտրում: ü Հարցեր և Պատասխաններ. “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ-ի մասնագետները պատասխանում են Ձեր հարցերին ü ՁԵՌՆԱՐԿ թմրամոլների* և հոգեմետ նյութեր չարաշահողների ընտանիքների և հարազատների համար ü Առաջնային խնդիրը պահպանակի օգտագործման նկատմամբ տաբուներն են... հարցազրույց “Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանի հետ ü Իսկ հետո , հայրիկ... գեղարվեստական պատմվածք հիմնված իրական պատմության վրա
Ամսագիրը կարող եք անվճար ստանալ դիմելով “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ-ի գրասենյակ կամ կարող եք բեռնել այս կայքից սեղմելով համապատասխան համարի շապիկի վրա: |